AM
6 May 2003 - 17:07 AMT

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Այսօր Երեւանում առաջին անգամ բացվել է Հայ դատի հարցերով միջազգային համաժողովը: Համաժողովի աշխատանքում մասնակցում են ավելի քան 100 պատվիրակներ աշխարհի 20 երկրներից, մասնավորապես, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Լատինական Ամերիկայից եւ Մերձավոր Արեւելքից, Իրանից, Վրաստանից, Կիպրոսից եւ Հունաստանից: Երեւան են ժամանել նաեւ Հայ Դատի ամենախոշոր կազմակերպությունների ներկայացուցիչները` Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի, «Ռուս-հայկական միության» եւ «Արդարադատության եւ ժողովրդավարության հայ-եվրոպական դաշնության», որոնց գործունեությունը չի սահմանափակվում հայոց ցեղասպանության միջազգային ճանանչմամբ, այլ տարածվում է այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են` ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, Հայաստանի եւ աշխարհի այլ երկրների միջեւ կապերի ձեւավորումը: Ինչպես համաժողովի բացմանը հայտնել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը, «իրավիճակը մեր տարածաշրջանում բարդանում է, եւ մենք տարեց տարի զգում ենք միասնական եւ համաձայնեցված աշխատանքի անհրաժեշտությունը»: Այնուհետեվ ելույթ ունեցողները նշել են, որ համահայկական հարցերն անհրաժեշտ է լուծել ամեն օր եւ ամեն ժամ` ելնելով Հայաստանի պետական շահերից: «Դա ժամանակի թելադրանքն է, քանզի մեր պետականությունը` աշխարհի հայերի խորհրդանիշն է, իսկ Հայ Դատի հարցը` անկյունաքարերից մեկը»,- հայտարարել է Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի անդամ Կարո Արմենյանը: