Ղարաբաղյան հակամարտությունը ռազմա-ուժային լուծում չունի եւ պետք է կարգավորվի միայն խաղաղ ժանապարհով: Այս մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքերով, ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, «ոչ Ղարաբաղի, եւ ոչ էլ Ադրբեջանի զինվորականները պատերազմ չեն ցանկանում»: Խոսելով պաշտոնական Բաքվի չդադարող ագրեսիվ հայտարարությունների մասին, ԼՂՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ «եթե Ադրբեջանի անհեռատես քաղաքական գործիչներն այնուամենայնիվ որոշեն նոր պատերազմ սկսել, մենք հակառակորդին կդիմավորենք արժանավայել կերպով եւ թույլ չենք տա նրան հատել նույնիսկ հակամարտության կողմերի շփման գիծը»: