Չնայած սահմանափակ բնական ռեսուրսներին եւ որոշ հարեւանների հետ բարդ հարաբերություններին, վերջին տարիների ընթացքում Հայաստանը մեծացրել է իր արտահանման ծավալները եւ հասել տնտեսական աճի բարձր տեմպերի: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ջոն Թեյլորը` ելույթ ունենալով Տաշքենդում` Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի կառավարիչների խորհրդի նիստում: «Հայաստանը լավ օրինակ է մի երկրի, որը նվիրված է իր տնտեսությունը բացելու գործընթացին` Առեւտրի Համաշխարհային Կազմակերպությանն անդամակցելու եւ առեւտրային արգելքների հետագա կրճատման ճանապարհով»,- հայտարարել է ԱՄՆ ֆինանսների փոխնախարարը: