Flickr լուսանկարների հոսթինգ ծառայություն առաջարկող կայքը հասել է 6 միլիարդ վերբեռնած նկար ցուցանիշի։ Այս մասին հայտնում է Flickr-ի պաշտոնական բլոգը։
Վերջին հինգ տարիների ընթացքում Flickr-ում վերբեռնված նկարների քանակն աճել է 20 %-ով։
Flickr-ը լուսանկարների և տեսանյութերի հոսթինգ ծառայություն առաջարկող և օնլայն համայնքների կայք է՝ ստեղծված Ludicorp-ի կողմից, որը հետագայում գնեց Yahoo!-ն։ Լինելով հանրաճանաչ ֆոտոհոսթինգ կայք՝ այն լայնորեն օգտագործվում է բլոգերների կողմից, որոնց նկարները embed կոդով տեղադրվում են իրենց բլոգերում և սոցիալական մեդիա կայքերում։ 2010-ի սեպտեմբերին Flickr-ում վերբեռնված նկարների քանակը 5 միլիարդ էր։ Flickr-ը ունի նաև պաշտոնական ծրագրեր սմարթֆոնների համար։