Օգոստոսի 10-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 369 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 369 դրամ:
Օգոստոսի 10-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 368.27 դրամ` օգոստոսի 9-ի համեմատ ավելանալով 0.51 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 529.17 դրամ` ավելանալով 5.52 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը կազմել է 12.51 դրամ` ավելանալով 0.15 կետով: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը:






