Mozilla բրաուզերի 6.0 ամբողջական տարբերակը նախատեսվում էր թողարկել օգոստոսի 16-ին։ Սակայն այն արդեն հասանելի է։ Այս մասին հայտնում է Theregister-ը։
Այն այս պահին թաքնված է Mozilla ընկերության FTP սերվերում։ Իրականում վերջին մի քանի ամիսներին Mozilla-ի կողմից սովորական է դարձել բրաուզերի յուրաքանչյուր թողարկման լուրի տարածումը FTP սերվերով՝ առանց պաշտոնական հայտարարության։
Ներբեռնելու կոդը հնարավոր է լինում ձեռք բերել պաշտոնական թողարկման օրից 2 օր առաջ։
Mozilla-ն դեռ պնդում է, որ բրաուզերի 6.0 տարբերակը հասանելի կլինի ներբենռման համար օգոստոսի 16-ին։ Չի բացառվում, որ միաժամանկ կթողարկվի նաև Firefox 7-ի բեթա տարբերակը, ինչպես նաև կմեկնարկի Firefox 8-ի մշակումը։