LinkedIn-ը գնալով դառնում է միլիոնավոր գործարարների կյանքի էական մասնիկը։ LinkedIn mobile թիմը LinkedIn բլոգում հայտնում է, որ այժմ սոցիալական ցանցը թարմացրել է իր iPhone և Android ծրագրերը, ինչպես նաև թողարկել է նոր բջջային վեբ տարբերակ՝ touch.linkedin.com-ը, կրկին Android-ների և iPhone-ների համար։ Ինչպես գրված է LinkedIn բլոգում, ծրագիրն այժմ աշխատում է ավելի լավ և արագ։
Ծրագիրը բաղկացած է 4 հիմնական մասերից՝ «Թարմացումներ», որը օգնում է տեսնել օգտագործողի ցանցի ընկերների բոլոր թարմացումները և LinkedIn Today-ի թոփ նորությունները։ Ապա հաջորդում են «Նամակները», որտեղ օգտագործողը կարող է կարդալ նամակներ և ընդունել հրավերներ։ Հաջորդ բաժինը կոչվում է «Դու»։ Այստեղ օգտագործողին հասանելի է իր իսկ էջը, որտեղ վերջինս կարող է կիսել նորություններ, խմբագրել էջը։ Ամենավերջին բաժինը՝ «Խմբեր»-ը հնարավորություն է տալիս այցելել տարբեր խմբեր, մասնակցել քննարկումներին, փոխանակել տեղեկություններ, գաղափարներ և մեկնաբանություններ թողնել։
LinkedIn սոցիալական ցանցը համախմբում է 115 միլիոն պրոֆեսիոնալների ամբողջ աշխարհում։ LinkedIn -ում մարդիկ աշխատանք են փնտրում, ստեղծում են նոր գործարար կապեր, միմյանց երաշխավորում և պարբերաբար թարմացնում սեփական ռեզյումեն։