Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ոտք չդրած ճանապարհ» վավերագրական ֆիլմը դարձել է ԱՄՆ-ում անցկացվող «MoonDance» միջազգային կինոփառատոնի հաղթող: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության համաձայն, ռեժիսորներ Դենիզ Ջենտիլինիի եւ Միրեյ Կալուստյանի համատեղ աշխատանքը լավագույնն է ճանաչվել «Բնահատուկ վավերագրական ֆիլմ» եւ «Ինքնատիպ երաժշտություն» անվանակարգերում: Ֆիլմը ներկայացնում է ցեղասպանությունից փրկված երկու հայերի պատմությունը եւ պատմում թուրք բնակչության առանձին ներկայացուցիչների աջակցության մասին, առանց որի շատ հայեր կզոհվեին անցայլ դարասկզբին երիտթուրքերի կազմակերպած ջարդի ժամանակ: