Skype-ը թողարկել է նոր ծրագիր iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար՝ iPhone-ների, iPad-ների և iPod-ների համար։ Այս ծրագրի շնորհիվ Skype-ի բոլոր օգտագործողները հնարավորություն կունենան միանալ ամբողջ աշխարհի տարբեր WiFi կետերին և կատարել Skype զանգեր։ Այս մասին հաղորդում է Apple Insider-ը։
Skype WiFi ծրագիրը հնարավորություն է տալիս օգտագործողներին միանալ տեղական WiFi կետերին ընդամենը րոպեն 6 ցենտով։ Ծրագրին միացած են մի շարք ինտերնետ պրովայդերներ և WiFi կետեր ամբողջ աշխարհից։
Ընկերությունն այժմ աշխատում է համագործակցություն հաստատել մի շարք WiFi օպերատորների հետ՝ աշխարհի 1 միլիոն WiFi կետերում հասանելի դառնալու համար՝ հյուրանոցներից մինչև սրճարաններ։
Ծրագիրը կարելի է բեռնել Apple App Store-ից անվճար։ Skype-ը օգտագործողներին ներկայացնում է նաև հատուկ առաջարկ. մինչև օգոստոսի 21-ը անվճար 60 րոպե Skype WiFi յուրաքանչյուր օգտագործողի համար։






