Կիսահաղորդիչների նախագծման, ստուգման և արտադրության համար ծրագրային միջոցների և մտավոր սեփականության ոլորտի ներկայացուցիչ «Սինոփսիս» ընկերությունը այսօր հայտնել է 2011 թ.-ի ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի տվյալները:
2011թ.-ի երկրորդ եռամսյակում ընկերությունը գրանցել է 386.8 միլիոն դոլար եկամուտ, ինչը համեմատած 2010-ի նույն ժամանակահատվածի հետ 14.8 %-ով աճել է:
«Սինոփսիսը» երկրորդ եռամսյակում ապահովել է բարձր եկամուտ, շահույթ յուրաքանչյուր բաժնետոմսից և դրամական հոսք, և մենք վստահ ենք, որ 2011 թվականի ֆինանսական տարին կավարտենք հաստատուն և հզոր արդյունքներով»,- ասում է «Սինոփսիսի» նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Աարտ դե Ջիզը:
Հաշվապահական հաշվառման ամերիկյան համակարգի (GAAP) տվյալներով, 2011 թ.-ի ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի մաքուր եկամուտը կազմել է 52.1 միլիոն դոլար կամ բաժնետոմսի համար 0.35 դոլար՝ համեմատած 2010-ի նույն ժամանակահատվածի 39.3 միլիոն դոլարի կամ բաժնետոմսի համար 0.26 դոլարի հետ:
Ոչ GAAP տվյալներով, 2011 ֆինանսական տարվա երրորդ քառորդի մաքուր եկամուտը կազմել է 68.1 միլիոն դոլար կամ բաժնետոմսի համար 0.46 դոլար, համեմատած ոչ GAAP տվլալներով 2010-ի նույն ժամանակահատվածի 58.2 միլիոն դոլարի կամ բաժնետոմսի համար 0.39 դոլարի հետ:






