AM
19 August 2011 - 06:48 AMT

Foursquare-ն գործարկել է նոր հնարավորություն

Գեոլոկացիոն սոցիալական ցանց Foursquare-ը այժմ օգտագործողներին հնարավորություն է տալիս check in (ամրագրել ներկայությունը) լինել հատուկ իրադարձություններում։ Այս մասին հայտնում է Foursquare-ի բլոգը։

Check-in-ի այս նոր տեսակով օգտագործողները ֆիլմերի ցուցադրության, համերգների կամ սպորտային միջոցառումների ժամանակ կարող են check-in անել, այսինքն՝ ամրագրել իրենց ներկայությունը իրադարձությանը։

Foursquare –ը հայտնել է, որ շուտով մոտ 50 000 վայրերի համար հասանելի կլինեն իրադարձություններով check-in-ները և յուրաքանչյուր իրադարձություն կհայտնվի ցանցում մեկնարկից մի քանի ժամ առաջ։

Foursquare այժմ համագործակցում է ESPN-ի (սպորտային իրադարձությունների համար), Movietickets.com-ի (ֆիլմերի համար) և Songkick-ի հետ (համերգների համար)։

Այս նոր ֆունկցիան դեռ հասանելի է միայն iPhone-ների foursquare ծրագրի և foursquare.com վեբ տարբերակի համար։ Ինչպես գրում է բլոգը, շուտով այն հասանելի կլինի նաև Android-ների և այլ համակարգերի համար։

Foursquare -ը հիմնադրվել է 2009-ին։ Այն գեոլոկացիոն սոցիալական ցանց է սմարթֆոններ օգտագործողների համար. GPS-ով հայտնաբերում է օգտագործողի գտնվելու վայրը և օգտագործողը ամրագրում է իր ժամանումը տվյալ վայր՝ ստանալով տարբեր անվանակարգերով բեյջեր և ամրագրած վայրի՝ տեղանքապետի պաշտոն: