AM
22 August 2011 - 10:49 AMT

Samsung-ը 2011-ին Հայաստանում հանդես կգա հեռուստացույցների 30 նոր մոդելներով

Կենցաղային տեխնիկա արտադրող “Samsung Electronics” ընկերության մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ վաղը ընկերությունը կներկայացնի Samsung հեռուստացույցների նոր Smart TV 30 մոդելներ, ինչպես նաև կհայտարարի ՀՀ տարածք ներմուծված բոլոր Samsung հեռուստացույցների նոր հոլոգրաֆիկ նշանի մասին, ինչի շնորհիվ գնորդը կկարողանա տարբերել օրինական արտադրանքը կասկածելի ճանապարհներով Հայաստան ներկրված արտադրանքից:

Smart TV-ները ցուցադրում են ոչ միայն հեռուստահաղորդումներ կամ ֆիլմեր, այլև հանդիսանում են մուլտիմեդիա զվարճանքների, շփման և ինֆորմացիայի փոխանակման իրական ինտելեկտուալ կենտրոններ:

Smart TV-ների առաջացմանը նպաստել է Samsung-ի հեռուստացույցների Internet@TV վեբ-ծրագրերով շարքը, ինչպես նաև հեռուստացույցների համար ինտերնետ-խանութը՝ Samsung Apps-ը։ Smart TV-ները աչքի են ընկնում նաև նոր՝ Social TV ծառայությամբ։

Հեռուստացույցները իրենց հնարավորություններով լիովին համեմատելի են սմարթֆոնների հետ: Գրեթե բոլոր նոր Smart TV-ները ապահովում են ժամանակակից եռաչափ ֆորմատի (3D) ցուցադրում: