«ԱրմենՏել» ընկերության մամլո ծառայությունից հայտնում են կորպորատիվ բաժանորդների համար նոր «Ընդհանուր փակ խումբ» ծառայության մեկնարկի մասին:
Նոր առաջարկը և´կանխավճարային և´հետվճարային համակարգի բաժանորդներին թույլ է տալիս միանալ կորպորատիվ սակագնային փաթեթին` միավորելով նրանց մեկ ընդհանուր փակ խմբի մեջ: Բաժանորդները կարող են միմյանց հետ խոսել հատուկ սակագնով, այդ ամենի հետ մեկտեղ ընտրելով իրենց համար առավել հարմարավետ հաշվարկային համակարգը:
Ծառայությունը հասնելի է նաև ֆիզիկական անձանց «Իմ կազմակերպություն» ծրագրի մասնակիցներին: Այն չի պարտավորեցնում իրավաբանական անձին կրելու ֆինանսական պատասխանատվություն` վճարել աշխատակիցների, նրանց ընկերների և բարեկամների հաշիվները, ովքեր ծառայության միջոցով միացել են կորպորատիվ սակագնային փաթեթին:
«Ծառայությունների պարզ և հասանելի կառավարումը «ԱրմենՏել»-ի առաջնային նպատակներից մեկն է: Նոր առաջարկը կոչված է էլ ավելի պարզեցնելու ընկերության սակագնային փաթեթներին միանալու գործընթացը մեր կորպորատիվ բաժանորդների աշխատակիցների համար: Այն թույլ կտա խուսափել ավելորդ բյուրոկրատիայից և խնայել ժամանակը», – նշել է «ԱրմենՏել» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Ընդհանուր փակ խումբ» ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է միանալ այն սակագնային փաթեթին, որի համար փակ խմբի ներսում գործում է տարիֆիկացում: Ծառայության տարիֆիկացումն իրականացվում է բաժանորդի սակագնային փաթեթում գործող սակագների համաձայն: