Google-ն իր պաշտոնական բլոգում հայտնում է +1 կոճակի հաջողությունների մասին։ +1 կոճակը կիսում է կայքի բովանդակությունը Google+-ում օգտագործողի անձնական էջի +1 բաժնում։+1 կոճակը գործարկվել էր հունիս ամսին և օրական 2 միլիարդ անգամ կիրառվում էր օգտագործողների կողմից։ Այժմ այս թիվը աճել է 4 միլիարդի։ Ինչպես գրում է Google-ի պաշտոնական բլոգը՝ սա միայն դեռ սկիզբն է։
Google-ի պաշտոնական բլոգը հայտնել է +1 կոճակի ֆունկցիոնալության մի քանի նոր փոփոխությունների մասին։ Այժմ արդեն սեղմելով +1՝ օգտագործողը կարող է կիսել (share) բովանդակությունը միանգամից Google+-ի իր շրջանակների միջև՝ ընտրելով ցանկալի շրջանակը և թողնել մեկնաբանություն։ Այսինքն +1 կոճակը այժմ կատարում է նույն ֆունկիցան, ինչ Facebook-ի Like կամ Recommend կոճակները։
Բացի դրանից կիսված ինֆորմացիան հայտնվում է նկարով, լինքով և կարճ բավանդակությամբ։ Այս հնարավորությունը Google+-ն անվանել է "+snippets"։
+1 կոճակի այս նոր փոփոխությունները կգործարկվեն գալիք շաբաթվանից բոլոր օգտագործողների մոտ։






