AM
25 Օգոստոս 2011 - 10:24 AMT

Հայաստանում զարգացնելու են ոչխարաբուծությունը

Հայաստանի կառավարությունն օգոստոսի 25-ի նիստում հաստատել է ոչխարաբուծության զարգացման հայեցակարգը:

Ներկայացնելով փաստաթուղթը` Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ հայեցակարգը կոչված է աջակցել ոլորտին և ձևավորել անհրաժեշտ գենոֆոնդ:

Գյուղնախարարության պաշտոնական տվյալների համաձայն Հայաստանում ամեն տարի արտադրվում է 420-450 հազար ոչխար, որոնց մեծ մասն արտահանվում է մասնավորապես Իրան: