AM
29 August 2011 - 06:54 AMT

Այս տարի առաջին անգամ ԴիջիԹեքի ժամանակ կանցկացվի ՏՏ աշխատանքային տոնավաճառ

ԻՏՁՄ հանրային կապերից տեղեկացնում են, որ ԴիջիԹեք միջազգային ցուցահանդեսին «Ճարտարագիտության աշխարհ» բաժինն այս տարի կներկայացնեն ավելի քան 30 հայկական և միջազգային ճարտարագիտական ընկերություններ։ Նրանք հանդես կգան տարբեր ծառայություններով և լուծումներով` արտադրական պրոցեսների ղեկավարումից և ավտոմատացումից մինչև ուսումնական լաբորատոր ստենդերի մշակում:

«Ճարտարագիտության աշխարհը» կներառի ճարտարագիտական բիզնես, ճարտարագիտական կրթություն, հայկական տեխնոլոգիաների արտահանում, գիտության և տեխնիկայի թանգարան բաժինները:

Ճարտարագիտական նորարարական լուծումներ ներկայացնելու են նաև նորաստեղծ ընկերությունները՝ Bitlis-MEN-ը, Pegasus Logic-ը, Olymp Engineering-ը, Ovak Technologies-ը և այլն։

Նախատեսվում է թայվանական Դ-Լինկ ընկերության ինժեներական ստորաբաժանման, սինգապուրյան Singapore Technologies Kinetics ընկերության, ռուսական Ուրարտու Թեքնոլոջիս և այլ կազմակերպությունների մասնակցություն։

ԴիջիԹեքին այս տարի առաջին անգամ կանցկացվի ՏՏ աշխատանքային տոնավաճառ, որի ընթացքում տոնավաճառին մասնակցող ընկերությունները տեղում կներկայացնեն իրենց ընկերությունների թափուր աշխատատեղերը»

Տեղեկատվական և հեռահաղորկակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ/ԲՏ) 7-րդ ամենամյա ԴիջիԹեք միջազգային ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 7-ից 9-ը Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիրում: Միջոցառումը կանցնի ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության պլատինե հովանավորությամբ: