AM
29 Օգոստոս 2011 - 07:18 AMT

ԱՐՄԵՆԱԼ գործարանը 2011-ի առաջին կեսին արտահանել է 4 տոկոսով ավել արտադրանք

2011-ի առաջին կիսամյակում Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը, որը մտնում է աշխարհում ալյումին և կավահող արտադրող խոշորագույն ՌՈՒՍԱԼ Միացյալ ընկերության կազմի մեջ, արտադրել է 13 110 տոննա արտադրանք: Ինչպես նշվում է ընկերության մամլո ծառայության հաղորդագրությունում, դա 8,2 տոկոսով ավել է անցյալ տարվա նույն շրջանի համեմատ:

Հաշվետու շրջանում արտահանման ծավալը կազմել է 12 602 տոննա արտադրանք, ինչը գերազանցում է անցյալ տարվա հունվար-հունիսի ցուցանիշը 4 տոկոսով: Հայաստանի ՊԵԿ մաքսային ծառայության տվյալների համաձայն ԱՐՄԵՆԱԼ-ի արտահանման աճը դրամական արտահայտմամբ կազմել է 19 տոկոս` մինչև 45,1 մլն դոլար: