AM
31 Օգոստոս 2011 - 06:26 AMT

WikiLeaks -ը ենթարկվեց կիբերհարձակումների

WikiLeaks կայքը ԱՄՆ Պետդեպարտամենտի մասին հազարավոր փաստաթղթեր հրապարակելուց հետո երեկ ուշ երեկոյան կիբերհարձակումների թիրախ էր դարձել։ WikiLeaks –ն իր Twitter էջում հայտնում էր հարձակումների մասին։ Ժամեր անց կայքն ամբողջապես անհասանելի դարձավ։

WikiLeaks-ը կրկին թարմացրել էր իր Twitter էջը և գրում էր, որ կիբերհարձակումները դեռ շարունակվում են և խնդրում էր կայքը այցելողներին փնտրել փաստաթղթերը փոխարինող՝ որոնողական համակարգում՝ cablegatesearch.net-ում։

Կիբերհարձակումները եղան այն բանից հետո, երբ ԱՄՆ նախկին և ներկայիս պաշտոնյաները հայտնեցին իրենց կարծիքը՝ նշելով, որ վերջերս հրապարակված փաստաթղթերը կարող են Պետդեպարտամենտի աղբյուրների գաղտնիությունը վտանգել և դրանք շփոթության մեջ են գցում ու դիվանագիտական արգելք հանդիսանում Օբամայի աշխատակազմի համար։

Ինչպես հայտնում է Associated Press-ը, պարզ չէ, թե ով է կանգնած հարձակումների հետևում։ Իսկ այս պահի դրությամբ WikiLeaks –ի աշխատանքը կարգավորվել է և կայքը գործում է անխափան։