Այսուհետ, Թբիլիսի-Երևան չվերթներով ժամանելով Երևան, ուղևորները կարող են այցելել բոլոր այն երկրներն ու քաղաքները, դեպի ուր չվերթներ է իրականացնում «Արմավիա» ավիաընկերությունը: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net-ին «Արմավիա»-ից, չվերթներն իրականացվում են հետևյալ կերպ. Թբիլիսիից Երևան, այնուհետև Երևանից ավելի քան 40 ուղղություններով դեպի ԱՊՀ-ի և Եվրոպայի երկրներ:
Ուղևորերին սպասվում են չվերթների հարմարավետ համակցումներ, քանի որ «Արմավիա» ավիաընկերությունն Երևան-Թբիլիսի-Երևան ուղղությամբ իրականացնում է ամենօրյա 2 կանոնավոր չվերթներ` առավոտյան և երեկոյան:






