AM
31 August 2011 - 12:32 AMT

LiveJournal-ի սեփականատեր SUP ընկերության երրորդ բաժնետեր կարող է դառնալ Yahoo!-ն

Գործարարներ Ալեքսանդր Մամուտը և Ալիշեր Ուսմանովը մտադիր են վաճառել SUP ընկերության իրենց բաժնետոմսերի մի մասը։ SUP ընկերությանն են պատկանում հայտնի բլոգային հարթակ LiveJournal-ը, օնլայն պարբերական Գազետա.ռու-ն, սպորտային կայք Championat.ru-ն և ավտոմոբիլային օնլայն ծառայությունը Quto.ru-ն։Ինչպես գրում է Lenta.ru-ն SUP-ի բաժնետեր դառնալու հետաքրքրություն ունեցողներից են ամերիկյան ինտերնետ-կորպորացիա Yahoo!-ն։ Նաև հաղորդվում է, որ հենց ինքը SUP-ը հետաքրքրված է մասնաբաժինը վաճառել միջազգային այնպիսի գործընկերոջ, որի միջոցով ընկերությունը կշահի ոչ միայն փող, այլև տեխնոլոգիական փորձաքննություններ։

SUP-ի հսկիճ փաթեթի հիմնական մասնաբաժինը պետք է մնա ռուս բաժնետերերին, իսկ երրորդ բաժնետերի մուտքը ընկերություն կարող է հանդիսանալ լրացուցիչ բաժնետոմսերի ստեղծման առիթ։

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, այս պահին SUP-ը բանակցությունների մեջ է երեք խոշոր ընկերությունների հետ, որոնք կարող են դառնալ ստրատեգիական ներդրողներ։ Դեռևս գարնանը բանակցություններ էին գնում ամերիկյան Yahoo!-ի հետ, սակայն այժմ այդ բանակցությունները դադարեցված են։

LiveJournal-ը SUP ընկերության մեծ ճանաչում ունեցող բլոգային հարթակն է, որտեղ գրանցված են ավելի քան 5 միլիոն օգտագործողներ։ Միայն Ռուսաստանից ընթերցողների թիվն անցնում է 30 միլիոնը։

SUP ընկերությունը հիմնել են 2006թ-ին ամերիկացի ձեռնարկատեր Էնդրյու Պոլսոնը և ռուս գործարար Ալեքսանդր Մամուտը։ 2008-ի ամռանը «Կոմերսանտ» հրատարակչությունը գնել է SUP բաժնետոմսերի խոշոր փաթեթ։ Վերլուծաբանները կարծում են, որ ամբողջ SUP ընկերությունը կարող է արժենալ մինչև 100 միլիոն դոլար։