2011թ. օգոստոսին Հայաստանի սպառողական գների ինդեքսը 2010թ. օգոստոսի համեմատ աճել է 4.8%-ով: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, գնաճը հիմնականում պայմանավորված է պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գների աճով` 6.9%, ոչ պարենային ապրանքներինը` 3.0%, ծառայությունների սակագներինը` 2.1%, իսկ հունվար-օգոստոսին 2010թ. հունվար-օգոստոսի համեմատ` համապատասխանաբար 108.8%, 113.2, 103.1 և 104.3%:
2011թ. հունվար-օգոստոսին արձանագրվել է սպառողական գների միջին ամսական նվազում 0.03%-ով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված 0.6% հավելաճի դիմաց:
2011թ. օգոստոսին հուլիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գրանցվել է 0.6% գնանկում, այդ թվում, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նվազել են 1.0%-ով, ոչ պարենային ապրանքներինը`0.1%-ով, իսկ ծառայությունների ոլորտում արձանագրվել է սակագների 0.1% հավելաճ:
2011թ. օգոստոսին 2010թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 99.8%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 97.9%, ոչ պարենային ապրանքներինը` 101.9%, ծառայությունների սակագներինը` 102.2%:
2011թ. օգոստոսին 2010թ. օգոստոսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 104.8%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 106.9%, ոչ պարենային ապրանքներինը` 103.0%, ծառայությունների սակագներինը` 102.1%, իսկ հունվար-օգոստոսին 2010թ. հունվար- օգոստոսի համեմատ` համապատասխանաբար 108.8%, 113.2, 103.1 և 104.3%:
2011թ. օգոստոսին 2010թ. համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 104.0%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 104.4%, ոչ պարենային ապրանքներինը` 102.8%, ծառայությունների սակագներինը` 103.7%:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2011թ. օգոստոսին հուլիսի համեմատ գրանցվել է սպառողական գների 1.4-0.1% գնանկում, ընդ որում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Մարտունիում: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 0.6%-ով:






