Սույն թվականի սեպտեմբերի 1-ից «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հայտարարում է VTB-transfer բացառիկ ծառայության մեկնարկի մասին, որը ստեղծվել է հատուկ այն հաճախորդների համար, որոնք պարբերաբար արտերկրից ստանում են դրամական միջոցներ: Նոր ծառայությունը հաճախորդներին հնարավորություն կընձեռի դրամական փոխանցումները ստանալ անմիջապես պլաստիկ քարտին` զանգահարելով 87-87 հեռախոսահամարով: Դրամական փոխանցումը ստանալու համար հաճախորդին բավական է զանգահարել Բանկ, նշել իդենտիֆիկացիոն տվյալները, և դրամական փոխանցման գումարը քարտին հասանելի կլինի հաշված րոպեների ընթացքում:
«VTB-transfer ծառայությունը դրամական փոխանցման ստացման արագ և հարմարավետ միջոց է, որը հաճախորդից պահանջում է մինիմում տեղեկություն և ջանք: Արտերկրից դրամական փոխանցումը ստանալու համար ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներին բավական է ունենալ հատուկ ՎՏԲ Տրանսֆեր պլաստիկ քարտը և իմանալ դրամական փոխանցման ծածկագիրը:
ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջինն է Հայաստանում, որ իրագործեց բոլոր գործող համակարգերով դրամական փոխանցմների ստացման նման հարմարավետ միջոցը: Ընդ որում բանկը հատուկ ուշադրություն է դարձրել դրամական փոխանցումներ ստացողների պոտենցիալ սեգմենտի պահանջներին: ՎՏԲ Տրանսֆեր քարտի քարտապանները որքան ակտիվ օգտվեն ծառայութունից, այնքան արագ կկուտակեն բոնուսներ և հաճախակի կստանան Բանկի կողմից առաջարկվող արտոնություններ»,- ասել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը:
ՎՏԲ Տրանսֆեր բազմարժութային քարտը թողարկվում է Visa միջազգային վճարային համակարգի հիմունքներով: Ձևակերպելով ՎՏԲ Տրանսֆեր քարտը, հաճախորդը ավտոմատ կերպով անվճար միանում է «ՎՏԲ Տրանսֆեր» ծառայությանը և սկսում է կուտակել բոնուսներ քարտին հաշվեգրված յուրաքանչյուր դրամական փոխանցման դիմաց: Բոնուսները շարունակում են կուտակվել և հետագայում կարող են փոխարինվել հետևյալ ծառայություններով` 5-րդ բոնուսից հետո հաճախորդին տրամադրվում է փոխանակման արտոնյալ փոխարժեք քարտով գումարի օգտագործման համար (բանկոմատի միջոցով, առևտրային կետերի և այլն), 10-րդ բոնուս`հաճախորդին փոխանցման միջնորդավճարի մինչև 20% վերադարձ կամ միջազգային զանգերի համար քարտի տրամադրում, 15-րդ բոնուսից հետո` հաճախորդին մինչև 300 000 ՀՀ դրամ կամ այդ գումարին համարժեք արտարժույթով վարկային գծի տրամադրում, 30-րդ բոնուս` զեղչի տրամադրում ավիատոմսի ձեռքբերման համար:
Տվյալ ծառայության մեկնարկի հետ մեկտեղ բանկը անց է կացնում ակցիա. սեպտեմբերի 1-ից մինչև տարեվերջ ՎՏԲ Տրանսֆեր քարտերը կտրամադրվեն ամենամսյա անվճար սպասարկմամբ: Ծառայությունը նաև տարածվում է բանկի բոլոր գործող քարտերի վրա. քարտին փոխանցման յուրաքանչյուր հաշվեգրման համար գանձվում է կոմիսիոն վճար 300 ՀՀ դրամի չափով, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:






