Վերջերս ամերիկյան մամուլը պարբերաբար հայտնում է այն մասին, որ հերթական ավիաընկերությունը սկսել է օգտագործել պլանշետային համակարգիչներ օդաչուների ինստրուկցիաների փոխարեն։
Հայտնի է, որ օդաչուների ինստրուկցիաները տպագրվում են հատորներով և կշռում են գրեթե 11 կգ։ Պլանշետային համակարգիչներով էլեկտրոնային ինստրուկցիաների ընթերցումը կրճատում է ոչ միայն տպագրական ծախսերը, այլ թղթի խնայողություն անում, հետևաբար նպաստում բնապահպանությանը։ Այս «կանաչ» շարժմանը միացել են արդեն Ամերիկյան ավիաուղիները, Ալյասկայի ավիաուղիները, Կոնտինենտալ ավիաուղեները։
Այս ընեկերությունների անունները ժամանակի կավելանան, քանի որ պլանշետային համակարգիչների օգտագործումը չի կրում միայն «կանաչ» գաղափարը, ունի այլ առավելություններ։ Նախևառաջ օդաչուները ազատվում են ինստրուկցիաների ծանրությունից։ Երկրորդ նրանք կարող են որոնման ֆունկցիայի միջոցով հեշտությամբ և օպերատիվ կերպով գտնել իրենց անհրաժեշտ բաժինը, թեման։ Բացի դրանից նախատեսվում է պլանշետների մեջ տեղադրել նավիգացիոն քարտեզներ (տրամագրեր)։
Անգամ այս դաշտում են մրցակցում Apple-ը և Samsung-ը իրեն iPad և Galaxy պլանշետային համակարգիչներով։ Վերջերս վերոհիշյալ ընկերությունները սկսել են պլանշետները տրամադրել ոչ միայն օդաչուներին, այլև ուղևորներին։
Պատկերացրեք, դուք ինքնաթիռում եք և ձեր ձեռքին է Galaxy tab կամ iPad։ Դուք այդպես հնարավորություն ունեք ֆիլմեր դիտել, խաղեր խաղալ և օգտվել պլանշետի մնացած ֆունկցիաներից։ Դուք ենթագիտակացաբար ենթարկվում եք գովազդի, իսկ ընկերությունները գիտակցաբար ձեզ են վաճառում իրենց արտադրանքը։
Ահա թե ինչպիսին է խոշոր ընկերությունների մարկետինգային քարոզարշավները՝ բնապահպանություն և մի քիչ էլ հոգեբանություն։ Տեսնես երբ Հայկական ավիաընկերություններից մեկը նման ստեղծարար (կրեատիվ) մարկետինգային քայլ կանի։






