2011թ. հունվար-հուլիսին, ինչպես և 2010թ. նույն ժամանակահատվածում Հայաստանում արտադրվել է է 174,5 հազար տոննա հաց: Այդ մասին հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Ընդ որում, ալյուրի արտադրությունը հաշվետու շրջանում կրճատվել է 9,5 տոկոսով՝ կազմելով 77,4 հազար տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունն աճել է 11 տոկոսով 2010թ. հունվար-հուլիսի համեմատ և կազմել է 6910 տոննա:
2011թ. հունվար-հուլիսին մակարոնային ապրանքների արտադրությունն աճել է 119,2 տոկոսով՝ կազմելով 1926,6 տոննա: Նույն ժամանակահատվածում ձավարեղենի արտադրությունն աճել է 78 տոկոսով՝ հասնելով 402 տոննայի:






