Նիստում քննարկվեց նաև «Ֆրեշ» ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը: Հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությունը, ինչպես նաև ընկերության ներկայացրած պարզաբանումը փաստում են, որ ակցիայի շրջանակում ներկայացված ապրանքը չի վաճառվել այն գնով, որը նշված է գովազդում: Օրենքի խախտման և անբարեխիղճ մրցակցության առնչությամբ «Ֆրեշ» ընկերության հանդեպ կիրառվեց տուգանք՝ 500 հազար դրամի չափով:
Ինչպես նշվում է հանձնաժողովի մամլո հաղորդագրությունում, ակցիայի շրջանակներում, որը գործել է «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցում, հայտարարվել է, որ երեք հատ կիվին միասին վաճառվելու է 375 դրամով, սակայն մայիսի 10-ին հաճախորդներից գանձվել է 510 դրամ:






