AM
5 Սեպտեմբեր 2011 - 09:58 AMT

Գուրգեն Եղիազարյան. Արդար խորհրդարանական ընտրությունների դեպքում ՀԱԿ-ը նոր խորհրդարանում կունենա 80-90 տեղ

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը համոզված է, որ արդար խորհրդարանական ընտրությունների դեպքում ՀԱԿ-ը նոր խորհրդարանում կունենա 80-90 տեղ: Ինչպես հայտարարել է Երևանում մամլո ասուլիսում Գուրգեն Եղիազարյանը. «Եթե ընտրությունների ժամանակ «նկարիչներ» չբերեն, որոնք թվեր կնկարեն, մեր վստահված անձինք չառևանգնվեն ընտրատեղամասերից, եթե ընտրություններին չմասնակցեն մահացած կամ երկիրը լքած մարդիկ, և ընթանան նորմալ, արդար ընտրություններ, ապա նոր խորհրդարանում մենք կունենանք 80-90 տեղ»: Նրա խոսքով, ընտրությունների ընթացքում ՀԱԿ-ը պայքարելու է այն ուժերի դեմ, որոնք կեղեքել են երկիրը:

Իր հերթին ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը նշել է, որ եթե ՀԱԿ-ը խորհրդարանում ունենա 80-90 տեղ, ապա իշխանության կգան ՀԱԿ ընդերքում գտնվող մարդիկ և կշարունակեն այն գործը, որը չավարտեցին 1990-ականներին»: ՀՀ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2012-ի մայիսին: