Սեպտեմբերի 5-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,67 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 370 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 370 դրամ:
Սեպտեմբերի 5-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 369.12 դրամ` սեպտեմբերի 2-ի համեմատ ավելանալով 0.66 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 521.97 դրամ` նվազելով 2.68 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը կազմել է 12.58 դրամ` նվազելով 0.10 կետով: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը:






