AM
2 May 2003 - 15:49 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ՁՅՈՒԴՈՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 3-ին Երեւանի մարզահամերգային կենտրոնում տեղի կունենա մինչեւ 23 տարեկան սպորտսմենների շրջանում ձյուդոյի Եվրոպայի առաջնության բացումը, որին կմասնակցի Ձյուդոյի Եվրոպական միության նախագահ Մարիուս Վեզերը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, առաջնությանը կմասնակցեն 20 երկրի ձյուդոիստներ: Թուրքիան եւ Ադրբեջանը հրաժարվել են մասնակիցներ ուղարկել Երեւան: Հայաստանն այդ առաջնությունում կներկայացնեն 14 ձյուդոիստներ, որոնցից յոթը` գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ են: