AM
7 September 2011 - 06:49 AMT

Աշխարհում մարդիկ ամեն օր 700 միլիոն րոպե զրուցում են Skype-ով

Skype-ն իր պաշտոնական The Big բլոգում հրապարակել է ծրագրի որոշ վիճակագրական տվյալներ։ Ըստ հրապարակված վիճակագրության, աշխարհում ամեն օր կատարվում են 700 միլիոն րոպե անվճար Skype-to-Skype (մեկը մյուսին) զանգեր։ Այս տվյալի մեծությունը պատկերացնելու համար բլոգը համեմատություն է անում. 700 միլիոն րոպեն համարժեք է երկրի վրա ամեն օր 28 000 մղոն կամ յուրաքանչյուր րոպե 17 400 կմ քայլելուն։

Skype-ի բլոգը նաև հայտնում է, որ Skype զանգերի 42% տեսազանգով է ընթանում, որն էլ իր հերթին համարժեք է 300 միլիոն րոպեի ամեն օր։

Կրկին ըստ The Big բլոգի տվյալների՝ աշխարհում օրական 65 միլիոն մարդ մուտք է գործում Skype և 30 միլիոն րոպե բջջայինով Skype զրույցներ են կայանում։