Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը սեպտեմբերի 7-ին ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին:
Ինչպես հաղորդում է ՀՀ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը, հանդիպմանը քննարկվեցին հայ-ֆրանսիական առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող հարցեր: Երկուստեք բարձր գնահատվեց համագործակցության մակարդակը, միաժամանակ կարևորվեց դրա խորացումն ու գործակցության նոր հեռանկարների բացահայտումը: Նշվեց, որ ֆրանսիական ընկերությունները բավական լուրջ ներկայացված ու հաջողությամբ աշխատում են Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում: Մասնավորապես` ենթակառուցվածքների զարգացման բնագավառում գործունեություն են ծավալում մի շարք ֆրանսիական ընկերություններ:






