AM
12 October 2000 - 13:43 AMT

ԱԳՆ ԽՈՍՆԱԿԸ ՉԻ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱԳՐԵՍՈՐ ՃԱՆԱՉԵԼ

12.10.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.«Չեմ կարծում, որ Ուկրաինայի Գերագույն Ռադան կարող է ճանաչել Հայաստանին որպես ագրեսոր»: ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Արա Պապյանը:
Հոկտեմբերի 11-ին Կիեւում կայացած Գերագույն Ռադայի փոխնախագահ Վիկտոր Մեդվեդչուկի հանդիպմանը Ադրբեջանի պաշտպանության նախարարության պատվիրակության հետ, Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Սաֆար Աբիեւը Գերագույն Ռադային առաջարկել է քննարկել Հայաստանին ագրեսոր ճանաչելու հարցը: Իր հերթին, Վիկտոր Մեդվեդչուկը Աբիեւին խոստացել է, որ ուկրաինական խորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովը «կուսումնասիրի դիրքորոշման մշակման հնարավորությունը տվյալ հարցի շուրջ»:
Արա Պապյանը ՄԵԴԻԱՄԱՔԻՆ ասել է, որ միջազգային ոչ մի փաստաթուղթ, այդ թվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող 4 բանաձեւրը չեն բնութագրում Հայաստանին որպես ագրեսոր: «Բոլոր փաստաթղթերում խոսքը գնում է «տեղական հայկական ռազմական խմբավորումների մասին», – ընդգծել է հայ դիվանագետը: –0–