AM
12 October 2000 - 12:32 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՀԱՏՈՒԿ ՊԱՐԶԱԲԱՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԹԱԼԻԲՆԵՐԻ ԽՆԴՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ԳՐՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԹԵՐԹԸ

12.10.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Այսօր ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթը հաղորդել է հետաքրքիր մանրամասներ հոկտեմբերի 11-ին Բիշքեկում կայացած ԱՊՀ Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ պետությունների ղեկավարների հանդիպման վերաբերյալ:
Թերթը գրում է, որ նախագահների սրահ մտնելուց 15 րոպե առաջ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Իվանովը կարճ զրույց է ունեցել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, որի ընթացքում «վերջնականապես պարզել է Հայաստանի նախագահի դիրքորոշումը թալիբների խնդրի վերաբերյալ»:
«Իսկ երբ Պուտինը արդեն նստած էր բանակցությունների սեղանի շուրջ, Իվանովը տեղեկացրել է նրան հանդիպման արդյունքների մասին, եւ Ռուսաստանի նախագահը գոհունակությամբ օրորել է գլուխը», – գրում է «Կոմերսանտը»: –0–