AM
8 September 2011 - 12:36 AMT

Վրաստանում ռոումինգ ծառայության սեզոնային զեղչը շարունակվում է

«ԱրմենՏել» ընկերության մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ «Beeline երկրներ» ծառայության սեզոնային զեղչը երկարաձգվում է մինչև 2011թ-ի սեպտեմբերի 15-ը:

Ակցիայի շրջանակում Beeline բաժանորդները, Վրաստանում «Mobitel» ցանցի ռոումինգ ծառայությունից օգտվելիս, կարող են ստանալ զանգեր 49 դրամ/րոպե սակագնով, ինչպես նաև զանգահարել Վրաստանի և Հայաստանի բոլոր բջջային և ֆիքսված հեռախոսահամարներին` 69 դրամ/րոպե սակագնով:

Ծառայությունից կարող են օգտվել Beeline բջջային ցանցի բոլոր բաժանորդները` նախապես ակտիվացնելով ռոումինգը: «Հարևան Վրաստանում ռոումինգ ծառայության սեզոնային զեղչը շարունակում է բարձր պահանջարկ վայելել մեր բաժանորդների շրջանում: Ընդառաջելով բաժանորդների կարիքներին, «ԱրմենՏել» -ը երկարաձգում է ակցիայի ժամկետը` առաջարկելով մատչելի կապ հարազատների և բարեկամների հետ շփվելու համար», – նշեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: «Beeline երկրներ» ծառայության ակտիվացումն անվճար է: Այն ակտիվացնելու համար բջջային հեռախոսից պետք է հավաքել *555# հրահանգը: Ծառայությունն ակտիվ է 10 օր, որից հետո բաժանորդը կրկին կարող է անվճար ակտիվացնել այն: