AM
11 October 2000 - 15:27 AMT

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԵՄ ՄԱՀԱՓՈՐՁԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

11.10.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Այսօր առավորտյան ԼՂՀ նախագահի դեմ մահափորձի գործով դատական նիստը հետաձգվել է, քանի որ ամբաստանյալ Լեւոն Միրզոյանի փաստաբանը Երեւանից դեռ չի ժամանել Ստեփանակերտ: Հիշեցնենք, որ նախօրեին Միրզոյանը դիմել էր դատարանին` իրեն պաշտպան նշանակելու խնդրանքով:
Սպասվում է, որ դատական նիստը կվերսկսվի փաստաբանի` Ստեփանակերտ ժամանելուն պես: Մինչդեռ, ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության թղթակցի հետ զրույցի ընթացքում դատավոր Սուրեն Ալեքսանյանը չի բացառել, որ դատական նիստի վերսկսումը կարող է կրկին հետաձգվել, քանզի Միրզոյանի փաստաբանին ժամանակ է կպահանջվի` քրեական գործի նյութերին ծանոթանալու համար: Նրա խոսքերով, այս հարցի վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի փաստաբանի` Ստեփանակերտ ժամանելուն պես:
Ավելի վաղ Լեւոն Միրզոյանը հրաժարվում էր փաստաբանի ծառայություններից: –0–