AM
9 Սեպտեմբեր 2011 - 04:31 AMT

Մշակույթի նախարարության լուրերը միշտ միջինը 7 օրվա «թարմություն» ունեն

Մշակույթի նախարարության պաշտոնական կայքը, որի գլխավոր էջում տեղադրվում են ամենօրյա, «թարմ» լուրերը, որոնք աչքի են ընկնում նկատելի ուշացումներով: Օրինակ` ականավոր գործչի մահվանից միայն 3-4 օր հետո է հայտնվում լուրը, երբ որ այն այլևս թարմ չէ: Բացի դրանից, մյուս լուրերի մասին մենք տեղեկանում ենք միայն 7-8 օր հետո: Այսպես, օրինակ, օգոստոսի 20-24-ը ռեստավրացիոն աշխատանքներ են իրականացվել Որոտնավանքի Սբ. Կարապետ եկեղեցում: Այդ մասին մենք կայքի միջոցով տեղեկանում ենք օգոստոսի 30-ին:

Օգոստոսի 24-30-ը Ուկրաինայի Խմելնիցկի քաղաքում կայացել է մոնոներկայացումների «Վիդլունիա» 12-րդ միջազգային փառատոնը, որտեղ Հայաստանի ներկայացուցչուհին մեծ հաջողություն է ունեցել, ավելին, ձեռնունայն չի վերադարձել Հայրենիք: Այդ մասին մենք կրկին տեղեկանում ենք 7 օր անց` սեպտեմբերի 6-ին: Այս ցուցակը կարելի է անվերջ շարունակել, և վերը նշված ուշացումները միակը չեն: Բոլոր այդ լուրերում շեշտվում է, որ այս կամ այն միջոցառումը կայացել էր Մշակույթի նախարարության աջակցությամբ: Շատ արարգ հայտնվում են միայն մեղադրանքների հերքումները, որոնք հասցեագրված են կրկին իրենց:

Եթե տրամաբանորեն նայենք այս երևույթին, ապա Մշակույթի նախարարությունը պետք է որքան հնարավոր է շուտ հրապարակի լուրը, գոնե սեփական գովազդի համար: Ի հակառակ տրամաբանության, նախարարությունը ի վնաս իրեն լուրերը միշտ ուշացնում է: