AM
9 Սեպտեմբեր 2011 - 06:37 AMT

Hotmail-ը խափանվել է ամբողջ աշխարհում

Microsoft-ի էլեկտրոնային փոստի ծառայություն Hotmail-ը, ինչպես նաև MSN.com-ը, վերականգնվում են աշխարհով մեկ խափանվելուց հետո։

Ըստ smh.com.au-ի հրապարակած տեղեկությունների՝ ավստրալացի օգտագործողները Twitter սոցիալական ցանցում հայտնել են իրենց բողոքները Hotmail անհասանելության մասին։ Microsoft-ի ներկայացուցիչը հայտնել է, որ ընկերությունն այս պահին աշխատում է վերադարձնել ծառայություններն իրենց բնականոն աշխատանքին՝ ներառյալ ամպային ծրագիր Office 365-ը։

Որոշ օգտագործողների մոտ Hotmail ծառայությունն ավելի ուշ է խափանվել, իսկ ոմանց մոտ արդեն հասցրել է վերականգնվել, սակայն հազարավոր մարդկանց համար այն դեռ անհասանելի է։