AM
9 September 2011 - 07:06 AMT

Google-ը թողարկել է iOS ծրագիր Blogger հարթակի համար

Google-ն իր պաշտոնական բլոգում հայտնել է իր բլոգային հարթակ Blogger-ի համար ստեղծված նոր iOS ծրագրի թողարկման մասին։ Այս ծրագրի միջոցով Blogger-ի օգտագործողներն անմիջապես իրենց iOS համակարգով աշխատող հեռախոսից՝ iPhone-ից, կարող են կատարել նոր գրառումներ, խմբագրել դրանք և հրապարակել կամ պահել որպես սևագիր։Օգտագործողները հնարավորություն ունեն նաև բացել և խմբագրել այն գրառումը, որը ստեղծել էին իրենց համակարգչից։ Բոլոր գրառումները ավտոմատ կերպով սինքրոնիզացիայի են ենթարկվում բոլոր սարքերի համար, որպեսզի օգտագործողներին միշտ հասանելի լինեն բոլոր գրառումները ցանկացած պահի ցանկացած սարքից։

Ծրագրի շնորհիվ կարելի է անգամ ավելացնել նկարներ թե՛ հեռախոսի նկարներից, թե՛ նույն պահին լուսանկարել և ավելացնել։ Հնարավոր է անգամ գրառումներին կից ավելացնել տեղանքը։

Blogger ծրագիրը կարելի է ներբեռնել Apple-ի App Store-ից iOS 3.2 և ավելի բարձր տարբերակների համար։ Ծրագրի ինտերֆեյսը միայն անգլերեն է, սակայն գրառումներ կարելի է կատարել ցանկացած լեզվով։