AM
9 September 2011 - 08:17 AMT

Twitter-ն այժմ ունի 100 միլիոն ակտիվ օգտագործող

5 տարի առաջ, երբ Twitter-ում կատարվեց առաջին գրառումն, այն ուղղված էր ընդամենը 7 հետևողների (follower)։ Իսկ այժմ Twitter-ի պաշտոնական բլոգը հրապարակել է, որ միկրոբլոգն ունի մոտ 100 միլիոն ակտիվ օգտագործողներ, որոնք սիրում են կիսել իրենց մտքերը և կարդալ, թե ինչ է կատարվում աշխարհում։Ըստ Twitter բլոգի գրառման, 100 միլիոն ակտիվ օգտագործողների 40%-ը Twitter է այցելում աշխարհի իրադարձություներին հետևելու համար։

Twitter-ը շուտով կթարգմանվի ևս մի քանի լեզվով և հասանելի կլինի 17 լեզուներով։

Twitter-ի 100 միլիոն ակտիվ օգտագործողները ներառում են թե՛ առաջնորդների, քաղաքական գործիչների, թե՛ հայտնի անձանց, թե՛ մարզիկների, թե՛ լրագրողների և այլ մարդկանց։

Twitter-ը սոցիալական միկրոբլոգային հարթակ է, որը ստեղծվել է 2006 թվականին։ Այն թույլ է տալիս կատարել կարճ գրառումներ մինչև 140 սիմվոլ, կցել լինքեր և նկարներ։ Twitter-ն ունի մոտ 200 միլիոն գրանցված օգտագործող։