AM
9 Սեպտեմբեր 2011 - 09:52 AMT

Հայաստանի ֆինանսների նախարարությունը տարվա արդյունքներով կանխատեսում է 5 տոկոս գնաճ

Տարվա արդյունքներով Հայաստանում գնաճը կլինի 5 տոկոսի սահմաններում: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նրա խոսքով, դա նաև համապատասխանում է խորհրդարանի կողմից հաստատված 4 տոկոսի (±1,5%) ցուցանիշին: «Տարեսկզբից մենք ունեիքն բացասական գնաճ, սակայն կարծում եմ, որ աշնանը կվերադառնա գնաճի ցիկլային բնույթը և մենք կունենանք ցուցանիշ 5 տոկոսի սահմաններում»,- ասել է նա:

Նախարարը նաև համոզված է, որ երկարաժամկետ շրջանում գնաճը Հայաստանում ցածր է, ավելին, «այն վերադառնում է վերահսկվող շրջանակներ»:

Ինչ վերաբերվում է տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումներին, ապա այդ ցուցանիշը, Վահե Գաբրիելյանի խոսքով, 2011-ի արդյունքում կազմելու է 4,5-4,6 տոկոս: