Սեպտեմբերի 9-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի տրանսպորտի հարցերով նախարար Թիերի Մարիանին։ Այցի ընթացքում Ֆրանսիացի նախարարը կհանդիպի hանրապետության նախագահին, արտգործնախարարին և իր հայ պաշտոնակցին։ Հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, հաղորդում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մամլո ծառայությունը։






