ԴիջիԹեք 2011 տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսին մասնակցության հայտով արդեն դիմել են 62 կազմակերպություն, տեղեկացնում են Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) հանրության հետ կապերի բաժնից: Այս պահի դրությամբ ցուցահանդեսային տարածքի առաջին հարկն ամբողջությամբ զբաղեցված է, իսկ երկրորդ հարկը` 60%-ով:
Ցուցահանդեսին հայտ ներկայացրած կազմակերպություններից են` «Ապագա Թեքնոլոջիս», «Վիասֆեր Տեխնոպարկ», «ՎիվաՍել-ՄՏՍ», «Յունիքոմփ», «Ինստիգեյթ», «Բեառգամի», «Իքս-Արթ», «ՋիԷնՍի-Ալֆա», Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամ, «Նեյշընլ Ինսթրումենթս», «ԼանԱր Սերվիս», «Ալտակոդ», «Նորք» ՏՎԿ, «Սինոփսիս», «Սփյուռ» տեղեկատվական կենտրոնը և այլ ընկերություններ։
Իսկ «Ճարտարագիտության աշխարհ» ընդհանուր տաղավարով հանդես կգան շուրջ 30 տեղական և միջազգային ճարտարագիտական ընկերություններ, որոնց թվում են Bitlis-MEN, Pegasus Logic, Olymp Engineering, Ovak Technologies, Project Integration, Rafa Solutions, Innovative Solutions ընկերությունները:
Այս տարի առանձին տաղավարով ցուցահանդեսում կներկայանա նաև Արցախը: կազմակերպիչն այս տարի ցուցահանդեսին ակնկալում է 18 000 այցելու և 100 մասնակից ընկերություն: ԴիջիԹեք 2011 ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 7-ից 9-ը Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում:
Միջոցառումը կանցնի ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության պլատինե հովանավորությամբ, կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը:






