Մեքենաներ արտադրող Coda ընկերությունը Լոս Անջելեսում նոր բացված Westfield առևտրի կենտրոնում ներկայացրել է իր նոր էլեկտրոնային ավտոմեքենան՝ Coda EV-ն։ Այս մասին հաղորդում է FastCompany-ն։
Այս կենտրոնում մի մասում ներկայացված է էլեկտրական լիցքավորման կայան և ինտերակտիվ ուսուցողական մի տարածք՝թեստային վարման համար, որտեղ ցուցադրվում է նաև Coda EV-ն նախնական արտադրության տեսքով։
Սակայն պոտենցիալ գնորդներն անմիջապես առևտրի կենտրոնից չեն կարող գնել Coda EV-ն։ Coda-ի նախնական նպատակը վաճառքը չէ, այլ արտադրանքի ցուցադրումը և ներկայացումը հետաքրքրվողներին և նրանց, ովքեր միտք ունեն գնելու էլեկտրոնային մեքենա։ Եվ եթե այս ցուցադրությունը մեծ արձագանքներ ստանա, ապա վաճառքի կհանվի այս տարվա վերջում։
Coda EV-ն հինգ տեղանոց մեքենա է, որը թողարկման սկզբում հավանաբար կարժենա 44 000 դոլար։ Այն ամբողջապես լիցքավորվում է 6 ժամում և ունի ավելի քան 150 ձիաուժ հզորություն, ինչը բավական է ամենօրյա վարման համար։