AM
13 September 2011 - 04:24 AMT

Smart Lyrics Android ծրագրի միջոցով կարելի է հեշտությամբ ստանալ սիրելի երգի խոսքերը

Երաժշտություն լսելիս հաճախակի ցանկություն է առաջանում միաժամանակ կարդալ աչքի առաջ ունենալ երգի բառերը։ Կան տարբեր բջջային ծրագրեր, որոնք պարունակում են հազարավոր երգերի խոսքեր, սակայն ամեն անգամ գտնելու համար անհրաժեշտ է գրել և որոնել ցանկալի երգի բառերը։

Android հեռախոսների համար նախատեսված Smart Lyrics ծրագիրը հնարավորություն է տալիս կարդալ երգերի բառերը առանց որոնում կատարելու՝ ընդամենը մեկ սեղմումով։ Երգ լսելիս անհրաժեշտ է ծանուցումներ մենյուից սեղմել Smart Lyrics ծրագրի վրա և միանգամից հեռախոսի մեջ կներբեռնվի այդ պահին հնչող երաժշտության խոսքերը և օգտագործողը կկարողանա միանգամից ընթերցել դրանք։ Ներբեռնվելու հետ մեկտեղ դրանք պահպահվում են՝ հետագայում օֆլայն ընթերցման համար։

Ծրագիրը աջակցում է հետևյալ նվագարկիչները՝ Android Music Player, HTC Music Player, Winamp, RealPlayer, DoubleTwist Player, Meridian Media Player, Last.fm։

Ծրագիրն աշխատում է Android 2.1 և ավելի բարձր տարբերակների վրա։ Այն կարելի է ներբեռնել Android Market-ից։