AM
13 Սեպտեմբեր 2011 - 06:43 AMT

Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունն անց է կացնում առկա տեխնիկայի հատուկ դիտարկում

Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունն անց է կացնում առկա տեխնիկայի հատուկ դիտարկում՝ նպատակ ունենալով պայմանավորվածությունների հասնել նոր սարքավորումների ներկրման վերաբերյալ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Գյուղատնտեսության փոխնախարար Վարդան Կարապետյանը:

Ըստ նրա, դիտարկման արդյունքում հնարավոր կլինի պայմանավորվել «գյուղացիների համար սրտամոտ» գյուղտեխնիկայի ներկրման մասին: Ինչպես նշել է փոխնախարարը, 15 հազար տրակտորների 90 տոկոսը ոչ բարվոք վիճակում է: Ինչ վերաբերում է Ճապոնիայի կառավարության դրամաշնորհային ծրագրին, ապա, ըստ նրա, 61 տրակտորից 20 տրամադրվել է Հայաստանի մարզային համայնքներին, 5-ը՝ գյուղացիական տնտեսություններին, որոնք զբաղվում են սերմնաբուծությամբ, իսկ մնացածը բաշխվել է ըստ հայտարարված մրցույթի: Նա հայտնել է, որ ճապոնական տրակտորի շուկայական գինը 8 մլն դրամ է, սակայն մրցույթում դրանք վաճառվել են 4 մլն դրամով: