Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի նոր տերմինալը և Ստեփանակերտի նոր օդանավակայանը կփոխեն երկու երկրների ենթակառուցվածքների զարգացման մակարդակը և խթան կհանդիսանան զբոսաշրջության զարգացման համար: Այդ մասին Երևանում սեպտեմբերի 13-ին լրագրողներին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
«Առաջիկայում երկու երկրների մայրաքաղաքներում գործելու են ժամանակակից օդանավակայաններ, որոնք մեծ նշանակություն ունեն լոգիստիկայի տեսանկյունից, և կարծում եմ, որ զգալիորեն կազդեն զբոսաշրջության զարգացման, ինչպես նաև ներդրումների հոսքի վրա, քանի որ ընկերությունների համար ավելի հեշտ կլինի հասնել մինչև Արցախ»,- հավելել է նա:
Երևանում իր աշխատանքն է սկսել Հայաստանի էկոնոմիկայի նախարարության և ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարության համատեղ կոլեգիայի նիստը:






