AM
13 Սեպտեմբեր 2011 - 09:11 AMT

Պրոմեթեյ բանկը հայտարարում է «Աշնանային ժպիտ» նոր ավանդատեսակի ներմուծման մասին

Պրոմեթեյ բանկը հայտարարում է «Աշնանային ժպիտ» նոր ավանդատեսակի ներգրավման մասին: «Աշնանային ժպիտ» ժամկետային փոխարկելի ավանդը նախատեսված է ֆիզիկական անձանց (ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ) համար:Աշնանային Ժպիտ» ավանդներն ընդունվում են 2011թ. աշնան ամիսների ընթացքում` սեպտեմբերի 13-ից նոյեմբերի 30-ը ներառյալ ընկած ժամանակաշրջանում: «Աշնանային ժպիտ» ավանդի ներգրավման պայմաններն են. ավանդի արժույթը` ՀՀ դրամ կամ ԱՄՆ դոլար, ավանդի նվազագույն գումարը` 100.000 ՀՀ դրամ կամ 300 ԱՄՆ դոլար, տոկոսագումարների վճարումը` յուրաքանչյուր ամիս, արժույթի փոխարկման պայմանները` AMD- ից USD և USD-ից AMD, ավանդի ներգրավման ժամկետը` 91-ից 365 օր, տարեկան տոկոսադրույքը`ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով ներգրավվող ավանդների դեպքում` 9%:

«Աշնանային ժպիտ» ավանդատեսակի շրջանակներում ավանդատուներին կտրամադրվեն՝ անվճար MasterCard, Standard պլաստիկ քարտ` առանց տարեկան սպասարկման վճարի (մինչև 5.000 ԱՄՆ դոլար կամ 2 միլիոն ՀՀ դրամ ավանդ ներդնելու դեպքում), որին յուրաքանչյուր ամիսկփոխանցվեն հաշվարկված տոկոսագումարները:

Աշնան վերջին օրը տեղի կունենա «Աշնանային ժպիտ» ավանդային պայմանագրերի համարներով վիճակահանություն, որի հաղթողը կշահի Երևան-Դուբայ-Երևան ամանորյա չվերթի երկու ավիատոմս, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: