Չնայած Արևելյան գործընկերության մասին պայմանագրով նախատեսված հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետ կազմակերպման պարտավորություններին, Հայաստանում առաջընթաց չի գրանցվել այդ ոլորտում: Նման կարծիք է հայտնել Transparency International միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Վարուժան Օկտանյանը «Հայաստանի ձեռքբերումները Արևելյան գործընկերություն ծրագրի շրջանակներում» թեմայով կլոր սեղանի ընթացքում:
«Հիմնականում հայկական իշխանություններն իրականացնում են օրենսդրական փոփոխություններ, սակայն չեն ապահողում այդ օրենքների ճիշտ կիրառումը»,- նշել է Օկտանյանը:
Հակակոռուպցիոն քաղաքականության ողբալի իրավիճալի ևս մեկ ապացույց է շուկայի լիովին մենաշնորհացումը. «Twin Business միջազգային կազմակերպության հաշվետվության համաձայն, տնտեսության մենաշնորհացման ցուցանիշները վատ վիճակում են»:
Ամփոփելով, Օկտանյանը նշել է, որ կառավարությունը նույնպես անհրաժեշտ տեղեկատվություն չի տրամադրում հակակոռուպցիոն նախագծեր իրականացնելու ուղղությամբ, օրինակ, իր սեփական պաշտոնական կայքէջի միջոցով:






