Եվրոպացի աստղագետները հայտնել են 50 նոր մոլորակների հայտնաբերման մասին, որոնցից 16-ը կոչվում են Սուպեր-աշխարհներ(Super-Earths) և որոնցից մեկը պոտենցիալ բնակելի է։
Աստղագետները հայտնաբերել են այս մոլորակները Չիլիի բարձր արագությամբ և ճշգրտությամբ մոլորակների որոնման հեռադիտակի միջոցով, որով մինչ այդ հայտնաբերել էին 150 նոր մոլորակ։ Այս մասին հայտնում է Mashable-ը։
Սուպեր-աշխարհներն ավելի մեծ են, քան մեր մոլորակը, սակայն ոչ այնքան մեծ, որքան Նեպտունը։ Մասնավորապես, այս աշխարհներից մեկն իր զանգվածով 3,6 անգամ ավելի ծանր է, քան երկիրը։ Այս աշխարհը բավական մոտ է իր աստղին, որն էլ իրենից ներկայացնում է հեղուկ ջուր, և համարվում է կարևոր կյանքի համար։ Այս մոլորակների վրա ջերմաստիճանը 25 աստիճան է ըստ Ցելսիուսի։ Մեկ այլ աստղագետ Լիզա Կալթանգերը կարծում է, որ մոլորակը խոնավ է և հասնում է մինչև 49 աստիճան տաքության ըստ Ցելսիուսի։






