Սեպտեմբերի 14-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 376 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 376 դրամ:
Միաժամանակ, 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 374.88 դրամ` սեպտեմբերի 13-ի համեմատ ավելանալով 0.32 կետով: Միևնույն ժամանակ, 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 511.60 դրամ, ավելանալով 1.41 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 12.35 դրամ` կրճատվելով 0.03 կետով: Այդ մասին հաղորդում է ԿԲ մամլո ծառայությունը:






