Mercedes ընկերության փոքր մեքենաներ արտադրող Smart ընկերությունը Ֆրանկֆուրտում ընթացող «Ավտոմեքենաների միջազգային ցուցահանդես 2011»-ի ժամանակ ցուցադրել է իր էլեկտրոնային հեծանիվը` ebike-ը, որը շուկա է հանելու 2012-ին։ Այս մասին հաղորդում է i4u News-ը։
Smart ընկերության գործադիր տնօրեն Անեթե Ուինկլերը ասել է. «Smart ebike-երը պարզապես գեղեցիկ նախագծված հեծանիվներ չեն, այլ շատ պրակտիկ են և երեխաները սիրում են վարել դրանք»։
Երկանվային տրանսպորտի ասոցիացիայի` ZIV-ի տվյալներով, 2010-ին Եվրոպայում վաճառվել է 700 000 էլեկտրոնային հեծանիվ, ինչը 40%-ով ավելի է` համեմատած նախորդ տարվա հետ։
Smart էլեկտրոնային հեծանիվների հիմնական մասերը` լույսերը, մարտկոցները, անվադողեը նախագծվել են հատուկ Smart-ի համար։ Հեծանիվի ակերի տրամագիծը 26 դյույմ է։ Լույսերը հագեցած են LED տեխնոլոգիայով։ Կա հզորության չորս ընտրություն։ Կախված ընտրված հզորությունից` հեծանիվի մարտկոցը կարող է աշխատել ավելի երկար` ավելի քան 100 կմ։ Շարժական մարտկոցը կարող է նույնիսկ լիցքավորվել սովորական վարդակից։






